Մադան․ Հայաստանի հունական հետքը

Վանաձորից գնացինք Ալավերդի, քաղաքի թատրոնի կողքով  ձախ բարձրացանք ու հայտնվեցինք Մադանում։ Երբ հունական  գյուղում էի՝ հուլիս կամ օգոստոս ամիսն էր, եղանակի պիկ, ամենաբարձր աստիճանն էր,  ամենուրեք ստվեր ես փնտրում՝ թաքնվելու համար։ Ավտոմքենայից իջա ու մարմնովս սարսուռ անցավ, փշաքաղվեցի  այն տեսարանից, որն իմ առջև էր։

Continue reading

Ուրվական դարձած գործարանների հետքերով

Լուսանկարները, վավերագրական ֆիլմերը, գրքերը  և պահպանված փաստաթղթերը կարող են խոսել և ներկայացնել ժամանակի անցման մասին, սակայն  կան լքված վայրեր, որոնք ավելի շատ բան կարող են պատմել նույն այդ ժամանակի, ապրելակերպի ու  մարդկային հայացքների մասին։

Continue reading

Օր երրորդ․ Քաղաքակրթություն

Առջևում անմշակ հողատարածքներ են, մի քանի տարի է ինչ ինձ  գրավում են անմարդաբնակ և բուսականությունից զուրկ տարածությունները, բուրմունքներով հագեցած  չոր քամու կտրուկ պոռթկումները, մերկ ժայռերի վրա արևի կուրացնող արտացոլանքը գինու պես արբեցնող է։

Continue reading

«Արևի» հյուրանոց․ Արևային ջերմություն անկախ եղանակից

Եղեգնաձոր չհասած թեքվում եք ձախ՝ Վարդենյանց լեռնանցք, շարունակում ճանապարհը մինչև Շատին Գյուղի խաչմերուկ։ Այնտեղից  էլ թեքվում եք Եղեգիսի կիրճ և հասնում ներկայիս Եղեգիս գյուղ։

Continue reading